Brent տեսակի նավթը բորսայում վաճառվում է բարելի դիմաց 41 դոլարից էլ թանկ՝ մարտի 18-ին կայունանալով նախօրեին գրանցած ցուցանիշների վրա։ Նշենք, որ մարտի 17-ին նավթը ավելի քան 4 տոկոսով թանկացել էր։
Այսպես՝ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան մատակարարումները էժանացել են 0.3 տոկոսով եւ կազմել 41.42 դոլար մեկ բարելի դիմաց, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։
Bloomberg-ը կարծում է, որ նավթի գնի աճը պայմանավորված է դոլարի փոխարժեքի նվազման եւ ԿԲ-ների կողմից դրամական քաղաքականությունը խթանելու նկատմամբ ներդրողների լավատեսությամբ։





























