Մի քանի ռուսական ընկերություններ ՋԷԿ-երի հարցերով կառավարական հանձնաժողովի հանձնարարականով դադարեցրել են նավթամթերքի մատակարարումները Բելառուս։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի մամուլի խոսնակ Ալիա Սամիգուլինան։

«Հարցը քննարկվել է ՋԷԿ-երի հարցերով կառավարական հանձնաժողովում, որը ղեկավարում է Դվորկովիչը։ Հանձնաժողովը որոշել է նման հանձնարարական տալ։ Որոշ ընկերություններ դեռ մինչեւ նիստը դադարեցրել էին մատակարարումները»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կառավարությունը հետաքրքրվել է, թե ինչու են «Տատնեֆտն» եւ «Գազպրոմը» անցյալ տարվանից կտրուկ մեծացրել իրենց նավթամթերքի մատակարարման ծավալները։ «Վեստիի» տեղեկություններով՝ փորձագետները չեն բացառում, որ Բելառուս մատակարարվող նավթամթերքի ծավալներ աճը պայմանավորված է գումար վաստակելու ցանկությամբ։ Ռուսաստանից Բելառուս նավթի մատակարարումները արտահանման հարկման ենթակա չեն, բացի այդ, նրանցից չի գանձվում ակցիզային հարկ։ Դրա հաշվին ռուսական ընկերություններին շահավետ է նավթ վաճառել ԵՏՄ անդամներին, քան դրանից դուրս կամ այն սպառել ներքին շուկաներում։Սակայն այդ դեպքում կորուստներ է կրում բյուջեն՝ չվճարված հարկերի տեսքով։