Եվրամիությունը ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ է անում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սկսել: Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի Ղրիմի վերաբերյալ հայտարարության մեջ,որը հրապարակվել է արտաքին քաղաքականության գերաատեսչության կայքում եւ որտեղ Մոգերինին հանդես է գալիս ամբողջ Եվրամիության անունից, հայտնում է Gazeta–ն:
Փաստաթղթում ասվում է, որ ԵՄ-ն առաջվա պես անվերապահորեն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ու չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին:
«Եվրամիությունը նորից հայտարարում է, որ չի ճանաչում ու շարունակում է դատապարտել միջազգային իրավունքի այս խախտումը: Սա ուղիղ մարտահրավեր է միջազգային անվտանգությանը, որը լուրջ հետեւանքներ ունի բոլոր պետությունների միասնականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանող միջազգային իրավակարգի համար »,- նշված է հայտարարության մեջ:
Նշում են նաեւ, որ ԵՄ-ն կշարունակի իրականացնել չճանաչման քաղաքականությունը այդ թվում պատժամիջոցների միջոցով:




























