Անկարայում Գերմանիայի դեսպանատունը շարունակում է փակ մնալ այն բանից հետո, երբ մարտի 17-ին դադարեցրել էր իր գործունեությունը հնարավոր հարձակումների պատճառով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են դեսպանատնից։

Հիշեցնենք, որ Գերմանիան նախօրեին ժամանակավորապես փակել է Անկարայում դեսապանատունը։ Բացի այդ, դադարեցվել էր Ստամբուլում Գերմանիայի Գլխավոր հյուպատոսության եւ Անկարայում գերմանական դպրոցի գործունեությունը։ 

Գերմանիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ նախազգուշական այդ միջոցը պայմանավորված է անվտանգության հնարավոր սպառնալիքներով, որոնք դեռ չի հաջողվել վերջնականապես վերացնել։