Ձմռան ընթացքում հայ զբոսաշրջիկների մեծ մասն արձակուրդի է մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ, մասնավորապես` Դուբայ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Armenia Travel Plus» տուրիստական գործակալության գլխավոր տնօրեն Հայկ Գրիգորյանը:
«Ոչ ամառային սեզոնին հայերն արդեն նախընտրում են Եգիպտոսի փոխարեն Դուբայ մեկնել: Կարելի է ասել, որ վերջին դեպքերից հետո, Եգիպտոսի հաշվին ավելացել է Դուբայ մեկնողների թիվը: Եգիպտոս չեն մեկնում, քանի որ Հայաստանից չարթերային չվերթներ չկան»,- ասաց նա:
Հայկ Գրիգորյանի խոսքով, հայ զբոսաշրջիկների մեծ մասը եվրոպական ուղղություններով՝ դեպի Հունաստան, Իսպանիա, Բուլղարիա, հիմնականում ամռանն է մեկնում: Այս ուղղություններով նաեւ չարթերային չվերթներ կան:




























