ՌԴ ԱԴԾ-ի Հյուսիսային Օսեթիայի սահմանապահական վարչության աշխատակիցները  Ռազմավրացական ճանապարհին թուրքական ապրանքով   12 «Գազել» ավտոմեքենա են հայտնաբերել:

Վարչությունից հայտնել են, որ տերերն արգելված բանջարեղենով եւ մրգերով  մեքենաները թողել են` վախենալով Վերին Լարս անցակետի մաքսատանը ստուգման միջոցառումների ակտիվացումից: Լքված մեքենաների պատճառով թունելում տրանսպորտի շարժումը սահմանափակվել էր, հայտնում է   «Ինտերֆաքսը»:

Վարչության ղեկավարությունը կարգադրել է լքված մեքենաները հասցնել Վերին Լարսի անցակետ եւ օրինախախտներին վարչական պատասխանատվության ենթարկել: Չի ճշտվում, թե արդյոք ձերբակալվել են մեքենաների տերերը: