Հայաստանի Զինված ուժերը պատրաստ են խստորեն պահպանել հրադադար Հայաստանի սահմաններում եւ չեն ձեռնարկի որեւէ քայլ, որը կարող է հանգեցնել զինված դիմակայության լարվածության աճին՝ մի պայմանով, եթե ադրբեջանական ԶՈւ-ն եւս դրական արձագանքի վերոհիշյալ կոչին: Այս մասին ասված է Հայաստանի Պաշտպանության նախարարության՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոչին ի պատասխան արված հայտարարությունում:

Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել խուսափել գործողություններից, որոնք Զատկի եւ Նովրուզ Բայրամի նախօրեին կարող են լարվածության աճի հանգեցնել։