Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ մարտի 19-ին, տեղի ժամանակով 03։50-ին կործանվել է FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղեւորատար օօդանավը, հաղորդում է Lifenews-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ Հարավային տարածաշրջանային կենտրոնը:
Օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է եւ այրվել, որի հետեւանքով զոհվել են բոլոր 55 ուղեւորները եւ անձնակազմի 6 անդամները: Օդանավն ընկել է թռիչքուղուց 50-100 մետր հեռավորության վրա, որի հետեւանքով այն մի քանի մասի է բաժանվել:
Նշվում է, որ օդանավի բոլոր ուղեւորները ռուսներ են, իսկ անձնակազմի անդամները՝ օտարերկրացիներ:
Այս պահին դեռեւս հայտնի չէ վթարի պատճառը: Նախնական տեղեկություններով, պատճառ կարող են լինեն վատ տեսանելիությունը եւ ուժեղ քամիները։




























