ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստանի ԱԳՆ շենքից դուրս գալիս, ամերիկացի համանախագահ Ջեյմս  Ուորլիքը հանեց իր բջջային հեռախոսը եւ սկսեց տեսանկարահանել ակցիայի մասնակիցներին:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շտապ նստեցին  ավտոմեքենաները եւ փորձեցին արագ հեռանալ՝ դժվարությամբ  ճեղքելով  բազմությունը: Լրագրողները փորձեցին նրան մի քանի հարց ուղղել, սակայն  դա նրանց չհաջողվեց։

Նշենք, որ ԱԳՆ շենքի առջեւ հարյուրավոր հայ ցուցարարներ համանախագահներին ճանապարհեցին ՀՀ եւ ԼՂՀ դրոշներով, «Ճանաչում», «Ղարաբաղը մերն է» եւ «Recognize Artsakh» վանկարկումներով: Նրանց հետ նաեւ պաստառներ կան՝«Stop terrօrism», «Ալիեւ մարդասպան», «Ղարաբաղն անկախ է», «Մենք ենք Արցախը» եւ բազմաթիվ այլ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն պաստառներով:

Ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցում միջազգային հանրության անտարբերության, Միսնկի խմբի համնախագահների կողմից ոչ հասցեական գնահատականների դեմ, ինչպես նաեւ պահանջում են Արցախը ներգրավվել՝ որպես բանակցային կողմ:

Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահները քիչ անց մամուլի ասուլիս կտան: