ՀՀ կառավարությունն արդեն ընտրել է քոնսալթինգային ընկերությունը, որը մրցակցային փաթեթ է նախապատրաստում Հայաստանից Վրաստան 400-կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գծի շինարարության կապալառուի ընտրության համար։ Այս մասին ապրիլի 13-ին լրագրողներին ասել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։

Գծից բացի, կապալային աշխատանքները ներառելու են Դդմաշեն գյուղում 400/220 կՎ հզորությամբ ենթակայանի եւ Վրաստանի հետ սահմանին՝ Այրում գյուղում, 500/400 կՎ հզորությամբ ենթակայանի շինարարությունը։ Հայաստանի եւ Վրաստանի էներգետիկ համակարգերի աշխատանքների ներդաշնակեցումը հնարավոր կլինի պատրաստել 2027-ին ԱԷԿ նոր էներգաբլոկի շահագործման միջոցով։