ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման նվերներ է պատրաստել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցող նախագահների կանանց համար՝ պահածոյացված բանջարեղեն, երիցուկ, սոյայի մոմիկներ եւ թեյի բաժակներ։

Այս տարվա նվերների կենտրոնական թեման եղել է Սպիտակ տան բանջարանոցը, որը համեղ բանջարեղենով է կերակրում է Օբամայի ընտանիքին եւ Սպիտակ տան հյուրերին։ «Օտարերկրյա պաշտոնատար անձանց նվերներ տալը հին ավանդույթ է, որը թույլ է տալիս հաղթահարել մշակութային խոչընդոտները, խաղաղության եւ բարեկամության խորհրդանիշ ծառայել»,- ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

Նշենք, որ ուղիղ մեկ տարի առաջ Միշել Օբաման նվերներ էր տվել «քսանյակի» երկրների նախագահների կանանց։ Այն ժամանակ նա նրանց ճենապակե թեյի սպասք, մեղրի փոքրիկ աման եւ Սպիտակ տանը պատրաստված մեղր էր նվիրել։