Նախագահ Սերժ Սարգսյանին պարբերաբար զեկուցվում են աշխատանքների մասին։ Այդ մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։ 

Վերջինիս տարածած հայտարարության մեջ ասվում է. «Երեւանում ուղեւորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի վայրում իրականացվում են փրկարարական եւ քննչական աշխատանքներ: Հայաստանի Հանրապետության Նախագահին պարբերաբար զեկուցվում է աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը:

Առողջապահության նախարարությունը իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ` տուժածներին բուժ.օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Հանրությանը կոչ ենք անում զերծ մնալ չստուգված տվյալների տարածումից»։