ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի հեռախոսազրույցի ընթացքում Սիրիայում հակամարտության կողմերին կոչ են արել անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Արտաքին գերատեսչությունների ղեկավարները շարունակել են Սիրիայում քաղաքական կարգավորման հեռանկարների քննարկումը` հակամարտող կողմերին կոչ անելով անշեղորեն պահպանել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի աջակցությամբ հաստատված հրադադարը, բացառությամբ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի», — ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Լավրովը եւ Քերին համաձայնեցրել են Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետագա քայլերը, որպես Սիրիային աջակցության միջազգային խմբի համանախագահներ, ներառյալ հերթական նիստին նախապատրաստությունը:




























