Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 2-ին հեռախոսազրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ:
Ռուսաստանի Արտգործնախարարության կայքը հայտնում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Ուկրաինական խնդիրները քննարկելիս Սերգեյ Լավրովը հիշեցրել է, որ անհրաժեշտ է հասնել 2014-ի մայիսի 2-ին Օդեսայում ողբերգության հետաքննությանը: Ընդգծվել է Մինսկյան «Միջոցների համալիրի» լիրաժեք իրականացման անայլընտրանքայնությունը:
Լավրովը եւ Քերին կարծիքներ են փոխանակել միջազգային օրակարգի մի շարք այլ հարցերի, մերձավորարեւելյան կարգավորման հարցում իրավիճակի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին նաեւ Սիրիայի հակամարտության կողմերին կոչ են արել անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը:




























