Toyota ավտոընկերությունը ԱՄՆ-ի բնակչին Tundra պիկապ է նվիրել նույնանման մեքենայի փոխարեն, որի վազքը գերազանցել է 1 մլն մղոնը, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Carscoops-ին:

Պորտալի տվյալներով, Վիկտոր Շեպարդը 2007 թվականի  Toyota Tundra 2007 էր գնել ամենօրյա աշխատանքային ուղեւորությունների համար եւ անցած ինը տարվա ընթացքում մեքենայով   1 մլն մղոն էր անցել: Այդ ընթացքում մեքենան ավելի քան   100 անգամ եղել է նորոգման ծառայությունում` պլանային տեխնիկական սպասարկման եւ փոքր նորոգման համար, բայց պիկապի բոլոր հիմնական հանգույցները եւ ագրեգատները առաջվա նման փոխարինման կարիք ունեն: 

Ընկերության ամերիկյան գրասենյակը Շեպարդին նոր  Toyota Tundra պիկապ է հանձնել, իսկ հին մեքենան իրեն է վերցրել. ինժեներները կքանդեն մեքենան եւ կուսումնասիրեն ագրեգատների վիճակը: