Երեւանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին թիվ 63 երթուղու ավտոբուսի պայթյունից տուժած 37-ամյա Անուշ Եղիկյանը, որը մայիսի 2-ին դուրս էր գրվել Երեւանի «Արմենիա» ԲԿ-ից, հունիսի 14-ին կավարտի բուժումը եւ կվերադառնա աշխատանքի: NEWS.am-ի հետ զրույցում Անուշը նշեց, որ իր ինքնազգացողությունն արդեն լավ է, իրեն եւ պտղին վտանգ չի սպառնում եւ տան պայմաններում շարունակվող բուժումը մեկ շաբաթից կավարտի:

«Արդեն լիովին ապաքինվել եմ, սակայն ապահովության համար  մեկ ամիս է` բժշկի հսկողության տակ եմ, բայց ասել են, որ հունիսի 14-ին արդեն բուժումը կավարտեմ եւ կվերադառնամ աշխատանքի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ  թիվ 63 համարի ավտոբուսը պայթյունից 37-ամյա հղի Անուշ Եղիկյանը ստացել էր թոքերի սալջարդ:

Հիշեցնենք, որ որ  թիվ 63 համարի ավտոբուսը պայթյել էր ապրիլի 25-ին, ժամը 21:45-ի սահմանում, Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ: Երկու մարդ մահացել էր եւ 8-ը՝ տուժել: