Ուկրաինայի Սահմանադրական դատարանը կարող է չեղյալ համարել կամ դադարեցնել Լյուստրացիայի մասին օրենքի հիմնական դրույթների գործողությունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն, հաղորդում է «112 Ուկրաինան»:

«Այսօր ռիսկերը մեծ են: Քանի դեռ խորհրդարանը չի ընդունել օրենքի փոփոխությունները, կան ռիսկեր, որ ցանկացած պահի Սահմանադրական դատարանը կարող է որոշում կայացնել ու չեղյալ համարել կամ մասնակիորեն դադարեցնել օրենքի հիմնական դրույթները»,-ասել է նա:

Նախարարը նշել է, որ դատավորներից ոչ մեկը, որոնց նշանակել է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ավտոմատ կերպով չի վերանշանակվի նոր կառույցում: