ՀՀ 4 քաղաքացի ձերբակալվել է լեհ-լիտվական սահմանն ապօրինի հատելու համար: Լեհական Radio 5-ի տեղեկություններով՝ պարեկային ծառայությունը կանգնեցրել է լիտվական համարանիշով Renault Laguna մեքենան, որի մեջ Հայաստանի 5 քաղաքացի է եղել՝ 3 մեծահասակ եւ 2 երեխա:

Լեհ սահմանապահների խոսքով՝ սահմանը հատելու համար դրված կնիքները կեղծիքի հետքեր են ունեցել:

41, 39, 16 եւ 14 տարեկան ՀՀ 4 քաղաքացի ձերբակալվել է: 5-րդը՝ վարորդը, Լիտվայում բնակվելու օրինական կարգավիճակ է ունեցել եւ հարցաքննությունից հետո ազատ է արձակվել:

Երկու մեծահասակները՝ տղամարդ եւ կին, համաձայնել են 6 ամսվա ազատազրկումը փոխարինել 2 տարվա պայմանական ազատազրկմամբ: