Ամերիկյան Mecum աճուրդի տունը վաճառքի կհանի 1961 թվականի արտադրության Lincoln Continental: Մեքենան պատկանել է ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի կնոջը` Ժաքլին Քենեդիին, հայտնում է Motor-ը:
Քառադուռ կաբրիոլետը Քենեդիի նախագահության օրոք Ford կոնցերնի կողմից պատրաստվել է կառավարական ավտոպարկի համար: Որոշվել է մեքենան փոխանցել Սպիտակ տան ղեկավարի կնոջը, որովհետեւ նրա տրամադրության տակ արդեն եղել էր մի քանի առանձնահատուկ «Կոնտինենտալ»:
Կաբրիոլետը զինված է յոթ լիտրանոց V8 շարժիչով` 300 ձիաուժ հզորությամբ, որն աշխատում է եռաստիճան ավտոմատ փոխանցման տուփով: Մեքենան սարքավորված է ղեկային կառավարման եւ արգելակների ուժգնացուցիչով, կրուիզ-վերահսկողությամբ եւ ապակիների բարձրացման էլեկտրական հարմարանքով:
Երբ կառավարությունը դուրս է գրել մեքենան, այն գնվել է Լանհեմ քաղաքում Ստյուարտ Ֆորդ վաճառքի կենտրոնի կողմից: Մի քանի տարի առաջ մեքենան ամբողջությամբ վերանորոգվել է:





























