Համացանցում հայտնվել են ինքնակառավարվող մեքենայի առաջին նկարները, որի մասին Formula E-ում հաղորդել էին անցյալ տարեվերջին: Բնութագրերի մասին, սակայն, ոչինչ չի հաղորդվում: Արագընթաց ավտոմեքենան Roborace անունն է ստացել:
Սուպերքարը կմասնակցի ինքնակառավարվող ավտոարշավներին: Roborace մի քանի ցուցիչ եւ սենսոր կունենա, որոնց օգնությամբ կկարողանա կողմնորոշվել տարածությունում:
Մեքենան կառուցված է NVIDIADRIVE PX 2 հարթակի վրա: Հոկտեմներին նախանշված մրցարշավի ժամանակ թիմերի կթույլատրվի երկուական սուպերքար ունենալ:
Ըստ Planet Today-ի՝ մրցարշավում հաղթող կճանաչվի այն թիմը, որը կկարողանա մեքենայում լավագույն ծրագրային ապահովումը տեղադրել, քանի որ բոլոր ավտոմեքենաների տեխնիկական տվյալները նույնը կլինեն:





























