Volkswagen Golf ավտոմեքենաները, որոնցով Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տեղաշարժվել է Լեհաստանում Երիտասարդության համաշխարհային օրերի ընթացքում, սեպտեմբերին կվաճառվի բարեգործական աճուրդում: Այս մասին Վատիկանի ռադիոյին ասել է Caritas բարեգործական կաթոլիկ կազմակերպության տնօրեն, Կրակովի եպիսկոպոսության հոգեւորական Բոգդան Կորդուլան:

Նրա խոսքով՝ մեքենան կներկայացվի չորս քաղաքներում՝ համապատասխան տեղեկատվության հետ, թե ինչ նպատակների համար է ծախսվելու աճուրդներից հասույթը: Նա հավելել է, որ այդ մեքենաների մեջ կարելի նստել պապի նստած տեղում եւ լուսանկարվել: