Գերմանիան, Հնդկաստանը, Կոլումբիան եւ Հարավ-աֆրիկյան հանրապետությունը ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամեր: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության արդյունքում եւս երկու երկրներ` Կանադան եւ Պորտուգալիան, դուրս են եկել երկրորդ փուլ, սակայն հետագայում Կանադան հանել է իր թեկնածությունը, ինչը, փաստացի, Պորտուգալիային հնարավորություն է տալիս դառնալ ՄԱԿ-ի ԱԽ-ի 5-րդ ոչ մշտական անդամը, գրում է «ՌԻԱ նովոստին»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը իրավունք ունի միջազգային պատժամիջոցներ կիրառել այս կամ այն երկրի նկատմամբ եւ խաղաղապահ առաքելություններ իրականացնելու վերաբերյալ որոշումներ կայացնել:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 անդամներ (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ ՄԲրիտանիա եւ Ճապոնիա) հանդիսանում են մշտական եւ վետոյի իրավունք ունեն:





























