ԻՊ ահաբեկչական խմբավորման գերությունից փրկված եզդի կինը դարձել է ՄԱԿ բարի կամքի դեսպան, հայտնում է Time ամսագիրը:
23-ամյա Նադյա Մուրադ Բազի Թահան զբաղվելու է ստրկություն վերապրած մարդկանց արժանապատվության պաշտպանությամբ:
Անցյալ տարի Մուրադը ՄԱԿ ԱԽ-ին պատմել էր իր պատմությունը: 2014-ին նրան գերի էին վերցրել ԻՊ գրոհայինները: Նա ականաատես էր դարձել, թե ինչպես են ահաբեկիչները զանգվածաբար ոչնչացնում տղամարդկանց եւ երեխաներին: Գերի ընկած կանանցից շատերի նման նա սեռական բռնության է ենթարկվել եւ մի քանի անգամ վերավաճառվել:
ՄԱԿ՝ թմրանյութերի եւ հանցագործությունների հարցերով վարչությունը նշել է, որ սա առաջին դեպքն է, երբ բարի կամքի դեսպան է դառնում ստրկություն վերապրած մարդը:





























