Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը 500 մլն դոլար կհատկացնի փախստականներին։ Այս մասին նա գրել է The Wall Street Journal–ում լույս տեսած հոդվածում։
Սորոսը նշել է, որ միգրանտներին ընդունող երկրների կառավարությունները չեն կարողացել փախստականների ինտեգրացիայի արդյունավետ քաղաքականություն մշակել, ինչն էլ հանգեցրել է անկայունության եւ մարդկային տառապանքների։ Նրա կարծիքով կառավարությունները պետք է առաջատար դեր խաղան միգրացիոն ճգնաժամի հանգուցալուծման հարցում, սակայն շատ կարեւոր է նաեւ գործի դնել մասնավոր սեկտորը։
Այսպես՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը վերջերս ամերիկյան ընկերություններին կոչ էր արել ավելի ակտիվ դեր խաղալ միգրացիոն խնդիրների լուծման հարցում։ Այդ կոչին ի պատասխան՝ Սորոսը որոշել է այդ նպատակով 500 մլն դոլար հատկացնել։
«Ես միջոցներ են ներդնում ստարտափներում եւ սոցիալական նախաձեռնություններում, ինչպես նաեւ այն ընկերություններում, որոնք հիմնում են հենց միգրանտներն ու փախստականները։ Թեպետ իմ գլխավոր խնդիրը Եվրոպա ժամանող միգրանտներին եւ փախստականներին օգնելն է, ես փնտրելու եմ լավ ներդրումային գաղափարներ, որոնք օգուտ կբերեն ամբողջ աշխարհի միգրանտներին»,– գրել է ֆինանսիստը։
Սորոսը նշել է, որ սերտորեն համագործակցելու է ՄԱԿ՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի եւ Փրկության միջազգային կոմիտեի հետ։





























