Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր Կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ: Նիստին ներկա են եղել Գործկոմի անդամներ Ռ. Հայրապետյանը, Տ. Մարգարյանը, Ռ. Սինոյանը, Ս. Իսրայելյանը, Թ. Գրիգորյանը, Լ. Հասրաթյանը, Հ. Վարյանը, Վ. Դալլաքյանը, Մ. Զաքարյանը, Է. Մարգարյանը, Ս. Ավետիսյանը, Ա. Մնացականյանը, նաեւ ՀՖՖ Գործադիր տնօրեն Ա. Մինասյանը:
Հերթական ընդհանուր ժողովի անցկացման վայր և ժամ է նշանակել ս.թ. նոյեմբերի 27-ը, ժամը 12:00-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում: Օրակարգում կլինի ՀՖՖ նախագահի եւ գործկոմի անդամների ընտրությունը:
Որոշվել է ՈՒԵՖԱ-ի կողմից տրվող «Համերաշխության վճարը» բաշխել Բարձրագույն խմբի բոլոր ութ ակումբների միջև, յուրաքանչյուրին 32.500-ական եվրո: «Համերաշխության վճարի» տրամադրման միակ նախապայման է սահմանվել` ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի առկայությունը և նրա հետագա կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը:




























