Բրազիլիայի հարավ-արեւելքում կամրջից գետն է ընկել եւ կործանվել մի ավտոբուս, որի մեջ եղել են հաշմանդամ մարզիկներ: Ողբերգության արդյունքում 11 մարդ զոհվել է, եւս մոտ 30-ը վիրավորվել են:
AP-ն, վկայակոչելով ոստիկանությանը, հայտնում է, որ մարզիկները վերադառնում էին Մինաս Գերիաս նահանգից: Վթարը տեղի է ունեցել Կարբոնիտա քաղաքի մերձակայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախնական տվյալներով, պատահարի պատճառն ավտոբուսի անսարք արգելակներն էին:
Վթարի այլ մանրամասներ չեն հաղորդվում:



























