Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են սիրիական ճգնաժամը:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը հաստատել են, որ սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ցանկացած ջանք՝ հրադադարի ռեժիմի ապահովում, մարդասիրական օգնության հասանելիության ընդլայնում, քաղաքական գործընթացի սկիզբ, պետք է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին համապատասխան, իրականացվի առանց միակողմանի նախապայմանի եւ որեւէ ոլորտում մյուսի նկատմամբ առավելություն գրանցելու փորձերի: