ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Ռուսաստանին եւ ԱՄՆ–ին կոչ է արել վերականգնել Սիրիայի հարցով բանակցությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Ես տեղյակ եմ, որ ԱՄՆ–ը եւ Ռուսաստանը հիմա դադարեցրել են երկխոսությունը։ Ես այստեղից մեկնում եմ Բրյուսել Աֆղանստանի հարցով գիտաժողովին մասնակցելու, որի շրջանակներում ես կհանդիպեմ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ որոշ ռուս պաշտոնյաների հետ։ Ես հետեւողականորեն կոչ եմ անում վերականգնել բանակցությունները»,– ասել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանը դադարեցրել էր պլուտոնի ոչնչացման մասին ԱՄՆ–ի հետ համաձայնագիրը։ ԱՄՆ Պետդեպը իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ–ը դադարեցնում է Ռուսաստանի հետ երկկողմ աղբյուրների օգտագործումը Սիրիայում հրադադարի աջակցության համար։




























