Բան Կի Մունը, որը լքում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գութերիշի թեկնածությունը «գերազանց ընտրություն» է անվանել Կազմակերպության նոր ղեկավարի պաշտոնի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Իմ շնորհավորանքները Անտոնիու Գութերիշին։ Ես նրան լավ ճանաչում եմ ու նրա թեկնածությունը գերազանց ընտրություն եմ համարում»,- ասել է Բան Գի Մունը Հռոմում ՝ Իտալիայի նախագահ Սերջո Մաթարելայի հետ հանդիպումից հետո։
ՄԱԿ-ի ԱԽ 15 անդամներից 13-ը քվեարկության վեցերորդ փուլի արդյունքներով կողմ են արտահայտվել Գութերիշի թեկնածությանը, որը 2005-2015 թթ․ եղել է ՄԱԿ-ի փախստականների գործերով գերագույն հանձնակատարը, եւս երկուսն էլ չեզոք են արտահայտվել։ Այդ հարցով պաշտոնական քվեարկությունը կկայանա հինգշաբթի, այս մասին նա չորեքշաբթի հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։




























