Երեւանի Հատիսի հետ պայմանագիր է կնքել խորվաթ բասկետբոլիստուհի Մարտինա Զուբակը։ Վերջինս Հայաստան է ժամանել այսօր առավոտյան, հաղորդում է ակումբի կայքը:
Զուբակը հանդես էր գալիս բոսնիական «Յեդինստվո» թիմում եւ ունի 191 սմ հասակ։
«Մարտինայի խաղը դիտել ենք տեսագրություններով։ Նրա խաղը հավանել են նաեւ մեր գործընկերներից շատերը եւ հույս ունենք, որ Զուբակը կարդարացնի սպասելիքները»,- ասել է թիմի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը:





























