Եվրամիությունը ծնկի չի գա ԱՄՆ–ի առաջ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցություններում։ Այս մասին ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յուները, գրում է Le Figaro–ն։
«Եվրամիությունը պատրաստվում է շարունակել բանակցությունները, բայց ծնկի չի գա ԱՄՆ–ի առաջ։ Մենք քամուն չենք տա այն սկզբունքները, որոնք Եվրոպան հաջողակ են դարձրել։ Բայց մենք չպետք է մեկուսանան ամբողջ աշխարհից»,– ասել է Յունկերը։
Այս շաբաթ մեկնարկել է ԵՄ–ԱՄՆ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների 15-րդ փուլը։




























