Լատվիայի օդային տարածքի մերձակայքում ռուսական ռազմական օդանավ է նկատվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լատվիայի Ազգային զինված ուժերի հաղորդագրությունը:
«Պարեկային օդանավերը Բալթիկ ծովի չեզոք ջրերի վերեւում՝ արտաքին ծովային սահմանների մերձակայքում, այսօր Ռուսաստանի զինված ուժերի Սու-24 օդանավ է նկատվել»,- ասված է Լատվիայի Ազգային զինված ուժերի՝ Twitter-ում հրապարակված հաղորդագրությունում:
Լատվիայի ՊՆ պնդմամբ՝ ռուսական ռազմական օդանավերն ու նավերը 2015 թվականին հանրապետության սահմաններին մոտեցել են ավելի քան 270 անգամ, 2014-ին՝ ավելի քան 250 անգամ:




























