Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի ղեկավարության եւ կառավարության մեջ «լիբերալներ» եւ «պահպանողականներ» չկան: Այս մասին գրում է «ԲԵԼՏԱ»-ն:

Նրա խոսքով՝ կան մարդիկ, որոնք «ավելի շատ տեսաբան են», բայց կան նաեւ փորձառու մարդիկ, ունեցածը գնահատողներ:

«Մենք բարեփոխումն ընկալում ենք որպես ունեցածի կատարելագործում: Չի բացառվում անպետքից հրաժարումն ու նորի յուրացումը»,- նշել է Բելառուսի ղեկավարը: