Ղրղզ նկարիչ Ազամաթ Ջանալիեւը մեխերից եւ բրդից Վլադիմիր Պուտինի դիմանկարն է ստեղծել՝ Ռուսաստանի նախագահի ծննդյան տարեդարձի առիթով:

Ջանալիեւը լրագրողներին ասել է, որ կցանկանար այն անձամբ նվիրել Պուտինին, բայց ծրագրում է շարունակել շուրջերկրյա ճանապարհորդությունը, որի ընթացքում մտադիր է հայտնի անձանց պատկերով շուրջ 200 նկար ստեղծել: Դիմանկարը նա թողնելու է Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովսկի ամրոցում:

«Հույս ունեմ, որ լրատվամիջոցների միջոցով նա կիմանա նվերի մասին եւ ինչ-որ մեկը դիմանկարը կփոխանցի նրան, եթե ես արդեն մեկնած լինեմ: Բայց եթե ինձ Կրեմլ կանչեն, որտեղ էլ լինեմ՝ կգնամ»,- ասել է նկարիչը:

Facebook-ի իր էջում նա նաեւ նշել է, որ նկարը նախագահին է նվիրում Ռուսաստանում բնակվող ղրղզ բոլոր միգրանտների անունից: