Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի հայրենի Սաբանետե քաղաքում հանդիսավորությամբ բացել են Չավեսի վեց մետրանոց արձանը, որը ռուսաստանցի քանդակագործը պատրաստել է «Ռոսնեֆթ» ընկերության պատվերով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
VTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ արարողությանը մասնակցել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Չավեսի ավագ եղբայրը՝ Ադան Չավեսը, «Ռոսնեֆթ»-ի նախագահ Իգոր Սեչինը, Բերինասի նահանգապետը:
Ուգո Չավեսը վախճանվեց 2013 թվականի մարտին, 58 տարեկանում, Կարակասի զինվորական հոսպիտալում: Նա պայքարում էր քաղցկեղի դեմ, որը հայտնաբերել էին 2011 թվականի կեսերին:




























