ՄԱԿ հատուկ զեկուցող Դեւիդ Կայեն մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Yahoo ընկերությունը ԱՄՆ հատուկ ծառայությունների պատվերով լրտեսում է իր հաճախորդների էլեկտրոնային նամակարգրությունը ։
ՄԱԿ-ի փորձագետը նշել է, որ ըստ հաղորդագրությունների, Yahoo-ում ստեղծվել է էլեկտրոնային փոստի սկանավորման հատուկ համակարգչային ծրագիր՝ որպեսզի հավաքեն այն տեղեկությունները, որոնցով հետաքրքրվում է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը ու Հետաքննություւնների դաշնային բյուրոն։
Դեւիդ Քայեն ասում է, որ կառավարության կողմից էլեկտրոնային նամակագրության լրտեսումը խախտում է անձնական տարածությունը, որի անձեռնմխելիությանը ապավինում է համացանցից օգտվող յուրաքանչյուր մարդ։ Հատուկ զեկուցողը համաձայն չէ ընկերության այն հայտարարություններին, որ իր գործողությունները համապատասխանում են օրինական պետական շահերի անհրաժեշտ պաշտպանության ստանդարտներին ։
Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ում բազմիցս դատապարտել են աշխարհի տարբեր երկրներում էլեկտրոնային լրտեսությունն ու տեղեկությունները «որսալու» համար թվային հեռահաղորդակցույթան տեխնոլոգիաների անհիմն գործածումը։ Նրա խոսքով պետության կողմից համատարած լրտեսումը բացառիկ միջոցառումից վերածվում է սովորության ու լրջորեն խախտում հիմնարար ազատությունները, այդ թվում անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։




























