Wikileaks-ը հրապարակել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի ղեկավար Ջոն Պոդեստայի նամակագրության մի մասը: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:
Կայքի հաղորդագրության համաձայն՝ հրապարակվել է նամակագրության շարքի առաջին փաթեթը, որ պատրաստվում են ներկայացնել հանրությանը: Այն 2600 էլեկտրոնային հաղորդագրություն եւ 170 թղթապանակ է պարունակում:
Նամակները վերաբերում են միջուկային էներգետիկայի հարցերին, ինչպես նաեւ Քլինթոնի հիմնադրամին հանգանակությունների մասին լրատվամիջոցներում արված հրապարակումներին, որոնք արել են «հանքարդյունաբերության եւ միջուկային ոլորտներում շահեր ունեցող անձինք»:




























