Ըստ նախնական տվյալների Մարոկկոյում խորհրդարանական ընտրություններին հաղթում է չափավոր իսլամիստական «Արդարության ու զարգացման կուսակցությունը», որը 2011թ․ սկսած մեծամասնություն էր կազմում խորհրդարանում, հայտնում է BBC–ը։

Ընդդիմադիր «Աուտենտիկության ու արդիականության կուսակցությունը» երկրորդ տեղն է զբաղեցնում։ Այս քաղաքական ուժի ներկայացուցիչները քվեարկության նախօրեին մտավախություններ են հայտնել Մարոկկոյի հասարակության հնարավոր իսլամականացման կապակցությամբ։

Թագավորության ՆԳՆ տվյալներով ընտրությունների մասնակցությունը ընտրողների 50 տոկոսից քիչ է կազմել։