Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հետաձգել է Լեհաստան ծրագրված այցը՝ ֆրանսիական Caracal ուղղաթիռների մատակարարման բանակցությունների ձախողման պատճառով, հայտնում է «Լեհաստանի ռադիոն»։

Օլանդը ծրագրում էր Լեհաստան ժամանել հոկտեմբերի 13-ին, մասնակցելու լեհ- ֆրանսիական միջազգային խորհրդատվություններին։ Ելիսեյան պալատի տեղեկություններով Լեհաստան կարող է ժամանել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան -Մարկ Էրոն։

Նշենք, որ ֆրանսիական La Tribune ինտերնետային պարբերականի հաղորդագրությամբ՝ Լեհաստան է ժամանելու Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան -Իվ Լե Դրիանը՝ Լեհաստանի կառավարության հետ քննարկելու Caracal ուղղաթիռների մատակարարման պայմանագրի լուծարումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեհաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ «բանակցային դիրքորոշումներում կողմերի զգալի տարաձայնությունները թույլ չեն տալիս հասնել փոխզիջումային որոշման՝ Լեհաստանի կողմից ֆրանսիական  Airbus Helicopters կոնցեռնի արտադրության Caracal ուղղաթիռների ձեռք բերման պայմանագրի պայմանների շուրջ»։