Ադոլֆ Հիտլերը պատմության մեջ մնացել է որպես մոլեռանդ բռնապետ, որը հաճախ չկշռադատված որոշումներ էր կայացնում: Սակայն մինչեւ վերջերս շատ քչերը կարող էին ենթադրել, որ նա նաեւ թմրամոլ է եղել եւ կախվածություն է ունեցել տարբեր հոգեմետ դեղերից՝ կոկաինից, մորֆինից եւ ամֆետամիններից:
Գերմանիայում վերջերս հրատարակված՝ պատմաբան Նորման Օլերի «Թմրանյութերի օգտագործումը նացիստական Գերմանիայում» գքրից պարզ է դառնում, որ ոչ միայն ֆյուրերը, այլ նաեւ ամբողջ Երրորդ ռեյխը եւ Վերմախտը մշտապես թմրանյութեր են օգտագործել, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:
BBC –ին տված հարցազրույցում Օլերը պատմել է, որ Հիտլերի թմրամոլության մասին են վկայում նրա անձնական բժիշկ Թեո Մորելի գրառումները: Հիտլերի հիվանդությունների պատմության մեջ բժիշկն առանձնացրել էր 3 շրջան: 1936-1941թթ. Հիտլերը հիմնականում խմում էր վիտամիններ եւ գլյուկոզա:
«Ես վստահ չեմ, թե որքանով դա կարելի է թմրամոլություն անվանել, սակայն 1941-ի հոկտեմբերին, երբ Ռուսաստանի հետ պատերազմը ձգձգվում էր, Հիտլերն անցավ հորմոնների եւ ստերոիդների: Իսկ արդեն 1943-ին եւ հատկապես 1944-ին նա սկսեց օպիատներ օգտագործել: Նա հաճախ օգտագործում էր յուկոդալ՝ օքսիկոդոն, որը դեղագործական տեսանկյունից մոտ է հերոինին»,- ասել է նա:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























