Սաքսոնական Հեմնից քաղաքում ոստիկանությանը հաջողվել է պայթյուն կանխել, սակայն այն կազմակերպելու մեջ կասկածվող անձը դեռեւս ազատության մեջ է:

Independent-ի փոխանցմամբ՝ Հեմնիցում հատուկ գործողություն է իրականացվում, որում ոստիկանական մեծ ուժեր են ներգրավված: Զինված ոստիկանները շղթայել են քաղաքի Fritz Heckert շրջանը, բնակիչները տարհանվել են:

Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել սոցցանցերում հատուկ գործողության լուսանկարներ չհրապարակել եւ խստորեն հետեւել իրավապահների հրահանգներին: