ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը մտադիր չէ լքել ընտրապայքարը: Այս մասին նա ասել է Wall Street Journal-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ իր հեռանալու շանսերը զրոյի են հավասար: Նա նշել է, որ ընտրողներից անհավանական աջակցություն է ստանում: «Ես չեմ հանի թեկնածությունս: Ես կյանքում երբեք չեմ հեռացել: Շատերը զանգում են ինձ եւ ասում՝ չմտածես անգամ հեռանալու մասին»,- ասել է նա:




























