Հալեպի մասին Ֆրանսիայի ներկայացրած բանաձեւի տեքստը, որը ՄԱԿ ԱԽ-ում արգելափակել էր Ռուսաստանը, կոպտորեն աղավաղում էր իրականությունը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է Gazeta-ն:
«Այդ տեքստը, որը ներկայացվել էլ ակնհայտորեն Վաշինգթոնի հրահրմամբ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հրաժարվել էր ռուս-ամերիկյան համաձայնություններից, կոպտորեն աղավաղում էր իրականությունը, քաղաքականացված, չհավասարակշռված եւ միակողմանի բնույթ էր կրում»,- ասված է հաղորդագրության մեջ:




























