ՄԱԿ հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի պլանի աջակցության մասին Ռուսաստանի բանաձեւը եւ սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ ձեռք բերած համաձայնությունները չեն ընդունվել ՄԱԿ Անվտանգության խորհրդում՝ ստանալով միայն 4 ձայն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախագիծը չի ընդունվել, քանի որ դրա օգտին բավարար քանակությամբ ձայներ չեն եղել»,- ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

Փաստաթուղթը հավաքել է 4 կողմ ձայն, 9-ը՝ դեմ, 2 անդամ ձեռնպահ են մնացել: