Հունաստանի մայրաքաղաք Աթենքում 103 տարեկանում մահացել է 1967 թվականի ապրիլի 21-ին տեղի ունեցած հեղաշրջման վերջին ողջ մնացած կազմակերպիչը՝ Ստիլիանոս Պատակոսը, հաղորդում է BBC-ն։
Այդ հեղաշրջումով սկսվեց զինվորականների 7-ամյա կառավարման շրջանը, որը պատմության մեջ մտել է «սեւ գնդապետների» դիկտատուրա անունով։
Պատակոսը հեղաշրջման առաջնորդ Յորղոս Պապադոպուլոսի աջ ձեռքն էր համարվում։ Պապադոպուլոսն ինքն իրեն վարչապետ էր հռչակել։ Հեղաշրջման կազմակերպիչներից իր ազդեցության աստիճանով երրորդը Նիկոլաոս Մակարեզոսն է, որը զբաղեցրել էր հունական խունտայի փոխնախագահի պաշտոնը։
1973 թվականին Պապադոպուլոսին փոխարինե է գեներալ Դիմիտրիոս Իոանիդիսը, որը մեկ տարի անց կորցրել է իշխանությունը՝ Կիպրոսն անեքսիայի ենթարկելու անհաջող փորձից հետո։
Ժողովրդավարության վերականգնումից եւ 1974-ին տեղի ունեցած ընտրություններից հետո դիկտատուրայի առաջնորդներին մահվան են դատապարտել, որը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։




























