ԱՄՆ իխանությունների գործողությունները ոչ միայն սոսկ ռուսատյացության հռետորիկա են, այլեւ ագրեսիվ են: Այս մասին Առաջին ալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Դա ՆԱՏՕ-ի եւ նրա ռազմական ենթակառուցվածքների մոտենալն է մեր սահմաններին, այնտեղ ամերիկյան ծանր սպառազինության ծավալումը»,- հայտարարել է Լավրովը:

Նա նշել է, որ իրեն Օբամայի վարչակազմում հայտնի են մի խումբ անձինք, որոնք նրան Սիրիայի հարցով ռազմական սցենարներ են առաջարկում:

«Դրանք շատ վտանգավոր խաղեր են՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը Սիրիայում է գտնվում այդ երկրի օրինական կառավարության հրավերով»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը: