Նյու Յորքում ցուցարարը խոզի հանդերձանք է հագել եւ կանգնել Թրամփ-Թաուերի մոտ՝ որպես Դոնալդ Թրամփի դեմ բողոքի նշան: Այս մասին հայտնում է Fox Carolina-ն: Անհայտ անձը ձեռքին բռնել էր «Թրամփը խոզ է» գրությամբ պաստառ:

Ամենայն հավանականությամբ, նա նկատի է ունեցել կանանց վերաբերյալ Թրամփի քամահրական արտահայտությունները, այդ թվում՝ նրանց արտաքինի եւ քաշի մասին:

Ուրբաթ Թրամփը ներողություն է խնդրել իր արտահայտությունների համար:

Այսօր Թրամփն ու Քլինթոնը կանցկացնեն երկրորդ բանավեճը: Վիճակահանությամբ առաջին հարցը տալու է Քլինթոնը: