ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի պաշտպանությամբ է հանդես եկել Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին:
Թրամփի բառերը գուցե անպարկեշտ են, բայց տղամադիկ ժամանակ առ ժամանակ այդպես են արտահայտվում. ճիշտ է, ոչ մարդկանց ներկայությամբ, հայտարարել է Ջուլիանին CNN-ի եթերում, փոխանցում է Washington Times-ը:
«Նա սխալ էր, ես չեմ արդարացնում նրա ասածը: Կարծում եմ, որ ինքն էլ է հասկանում իր սխալը: Կարծում եմ՝ հիմա ամեն ինչ այլ կերպ է: Բարեգութ Աստված, իսկ ով մեղք չի գործել՝ թող առաջինը նրա վրա քար նետի»,- հայտարարել է նա:
Նրա խոսքով՝ Հիլարի Քլինթոնը, հնարավոր է, ավելի վատ է վարվում՝ ամուսնուն պաշտպանելով հայտնի մեղադրանքներից:




























