Մոսկվան շարունակում է պատրաստվել Փարիզ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:

«Մենք այդ մասին որեւէ պաշտոնական տեղեկություն չունենք, շարունակում ենք պատրաստվել Փարիզ Պուտինի առաջիկա այցին, Ելիսեյան պալատում բանակցություններ են ծրագրված»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով տեղեկությունները, որ Ֆրանսիայի նախագահը մտադիր է հրաժարվել Պուտինի հետ հանդիպումից:

Նա նշել է, որ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է նաեւ ռուսական մշակութային կենտրոնի բացմանը:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կասկածներ էր հայտնել ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպման նպատակահարմարության շուրջ: