Ամերիկյան ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) USS Mason հածանավը Եմենի ափերի մոտ հրթիռակոծության է ենթարկվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Նավի ուղղությամբ մեկ ժամվա ընթացքում երկու հրթիռ է արձակվել: Երկուսն էլ ծովն են ընկել՝ վնաս չհասցնելով հածանավին: Հրթիռակոծության հետեւանքներ տուժածներ կամ ավերածություններ չկան:

ԱՄՆ ՌԾՈՒ-ի տվյալներով՝ հրթիռներն արձակվել են ապստամբ հուսիների վերահսկողության ներքո գտնվող տարածքից: